Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6000-ը․ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև ԱՄԷ-ում

2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 6024-ի, մահացել է 132 մարդ, գրում է South China Morning Post-ը: Ըստ տեղական իշխանությունների` մահացածների մեծ մասը 60-ն անց են, ովքեր ունեցել են մի շարք հիվանդություններ: Նշվում է, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելին է, քան 2002-2003թթ. Չինաստանում տարածված սուր շնչառական համախտանիշով (SARS) հիվանդացածներինը:

2019-nCoV կորոնավիրուսով վարակի երեք նոր դեպք է հայտնաբերվել Մալազիայում: Ըստ Star-ի` դեպքերի ընդհանուր թիվը հասել է յոթի: Բոլոր հիվանդները Չինաստանի քաղաքացիներ են։ Միացյալ Արաբական Էմիրություններում հաստատել են առաջին դեպքը: Հիվանդացել է Չինաստանից ժամանած ընտանիքը: ԱՄԷ-ի առողջապահության նախարարությունը հաստատել է Չինաստանից կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է սաուդական Arab News հրատարակությունը: Վրաստանում ավելի վաղ հայտարարված կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը չի հաստատվել: