Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների համար 48 ժամում կառուցված հիվանդանոցը բացվել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների համար Հուբեյ նահանգի վարչական կենտրոնում՝ Ուհան քաղաքում այսօր իր դռներն է բացել նորակառույց Huoshenshan հիվանդանոցը: Աշխատակիցները և կամավորները երկու օրվա ընթացքում կահավորել են հիվանդանոցի՝ 1000 հիվանդների համար նախատեսված սենյակները։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հիվանդանոցի շինարարությունը տևել է 48 ժամ՝ շնորհիվ շինարարական ձեռնարկությունների, կոմունալ ընկերությունների և զինված ուժերի ծառայողների համատեղ ջանքերի։