Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, և չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:

Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ՝ պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են, թե ոչ:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: