Search
Close this search box.

Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվատ» խմբի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ ազատ արձակվեցին:

«Չգտան զենքեր, որովհետև չունեմ, օրինական էլ չունեմ, օրինական որսորդական հրացան ունեմ, դժվար դրանով ման գայի փողոցում… Ինչ վերաբերում է ձերբակալությանը, տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն) բավական կոշտ խոսակցություն ա ունեցել վարչապետի հետ ու պահանջել ա, որպեսզի ապօրինություններով ու տարբեր մեթոդներով կանխեն մեր գործունեությունը Հայաստանում: Սա դիտարկում եմ որպես կրկեսի մի մաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:

«Դուրս էի եկել, որ գայի, Մալյանին աջակցեի, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերելով ասացին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում: Հետո ասացին՝ ինչի համար են բերել, բայց ես զենք-զինամթերք չունեմ»,- դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Ադեկվատ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս երկու անդամ դեռ ոստիկանությունում են: