Search
Close this search box.

Գեներալ-մայորի զինվորական կոչում ՌՈ պետին

Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։
Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Ավելի վաղ հայտնել ենք, որ գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին։