Search
Close this search box.

Իրանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

Իրանի հարավարեւմտյան Մահշահր քաղաքում ուղեւորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA-ին։

Նրա տվյալներով՝ օդաչուն տեխնիկական պատճառներով չի կարողացել կառավարել ինքնաթիռը, ինչի հետեւանքով օդանավը դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան։

Ինքնաթիռը թռչում էր Թեհրան-Մահշահր երթուղով։ Ուղեւորների թիվը չի նշվում։