Search
Close this search box.

Քաղաքացիական պայմանագիրը՝ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառման մասին

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անընդունելի համարելով «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյան ֆեյսբուքյան հայտարարութունը, որտեղ վերջինս տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել:

Հայտարարությունն  ամբողջությամբ՝ ստորև.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում

Հարգանքով»,-նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Ի դեպ, Երևանի ավագանու անդամը՝ գրառումն արդեն հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից: