Search
Close this search box.

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթեց Ղազախստանին

Օգոստոսի 25-ին կայացավ Ղազախստանի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթեց 5:2 հաշվով: Երկուական գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Գրիգորյանը: Մեկ անգամ աչքի է ընկել Կարեն Մուրադյանը: Այս թիմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին: