Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ․ Արսեն Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ, , որ Վահե Գրիգերյանը ՍԴ դատավոր նշանակվելուց հետո երբևէ չի աշխատել, բայց աշխատավարձ և պարգևավճար է ստանում ու ծառայողական մեքենան վայելում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Վարչապետ Փաշինյանը, որ տեղյակ է նույնիսկ քննիչի մոտ իր սելֆիի մասին ֆեյսբուքյան արձագանքից, պազվում է իբր տեղյակ չէ, որ Վահե Գրիգերյանը ՍԴ դատավոր նշանակվելուց հետո երբևէ չի աշխատել, բայց աշխատավարձ և պարգևավճար է ստանում ու ծառայողական մեքենան վայելում:

Ամիսներ շարունակ, նույնիսկ ԱԺ ամբիոնում, այս մասին խոսվել է, սակայն Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ:

Իսկ հետո ասում է, թե տեղյակ է, որ ՍԴ դատավորների 80 տոկոսը արդյունավետ է աշխատում կամ ադեկվատ է: Տեսնես ինչպե՞ս է կարողացել տեղյակ չլինել ամիսներով ամբողջ մեդիան հեղեղած տեղեկության մասին, բայց տեղյակ է ՍԴ դատավորների 80 տոկոսից:

Չե՞ք կարծում, որ օդում կախված անազնվության կա»,-նշել է նա: