Search
Close this search box.

Չինաստանում մահաբեր վիրուսով վարակվածների թիվը հասել է 1372-ի. հիվանդությունը հասել է Ավստրալիա, Վիետնամ, Սինգապուր, Ֆրանսիա, ԱՄՆ-ն և այլ երկրներ

Չինաստանում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 1372-ի, հիվանդության հետևանով մահացածների թիվը կազմում է 41: Հաղորդվում է, որ հիվանդացության դեպքեր են գրանցվել երկրի ողջ տարածքում՝ բացառությամբ Տիբեթի ինքնավարությունից:
Ամենից շատ հիվանդներ են գրանցվել Հեբեյ նահանգում, որտեղից էլ տարածվել է անհայտ տեսակի վիրուսը: Այստեղ հիվանդների թիվը կազմում է 729 մարդ:

Կորոնովիրուսով հիվանդներ են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Մալայզիայում, Նեպալում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ հիվանդությամբ վարակվածների թվում նաև երեխաներ կան, ամենակրտսերը՝ երկու տարեկան:

Գործակալության տվյալներով՝ Starbucks սրճարանների ցանցը դադարեցրել է աշխատանքը Հեբեյ նահանգում թոքաբորբի տարածման պատճառով, ինչպես նաև 3 մլն յուան (մոտ $436 000) է հատկացրել տեղի բուժանձնակազմին օգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում բոլոր զբոսաշրջային ընկերությունները ժամանակավոր դադարեցնում են խմբակային տուրերի կազմակերպումը՝ 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով:

Բացի այդ, հունվարի 26-ից Պեկինի իշխանությունները դադարեցնում են տրանսպորտային միջոցների երթևելությունը նահանգների միջև՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով: