Search
Close this search box.

Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ և ուղարկվել է համապատասխան տեղը. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Վարչապետն այս անգամ էլ ասուլիսը սկսեց Նոր Հայաստանի մասին 100 փաստով։
Հարց ու պատասխանի ժամանակ, դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանն ասում է, որ վարչապետն իրենից ուզում է ազատվել և զգուշացրել է, որ եթե հրաժարական չներկայացի ապա քրեական հետապնդումը կսկսվի, Փաշինյանը պատասխանեց.

«2018 թվականից սկսած, մայիսից սկսած սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամասյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Ասելով,ես եմ սահմանադրաւթյան այս տեքստի հեղինակը և ես կարող եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը։ Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»։