Search
Close this search box.

Կառավարությունը Սամվել Ալեքսանյանին երկու տարի ժամանակ է տվել կողնորոշվելու համար

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներոմ վաճառողներին կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը: Համապատասխան նախագիծը (հարց համար 22) կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ում խոսքերով, այսօր հասարակությունն ավելի լավ է ընդունում նախաձեռնությունը, քան՝ նախկինում:

Գաղտնիք չէ, որ պոլիէթիլենային տոպրակներ այսօր ամենաշատը իրացվում են Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում՝ հատը 10 դրամ: Եթե պարզ հաշվարկ կատարվի, թե Սամվել Ալեքսանյանի սուպեր ու հիպերմարկետներում օրական քանի միլիոն պոլիէթիլենային տոպրակ է վաճառվում, ապա պարզ կդառնա, թե ինչ վնաս կհասցնի կառավարության որոշումը՝ գործարար Ալեքսանյանին, և ոչ միայն ֆինանսապես: Սամվել Ալեքսանյանն այդ տոպրակների հետ գովազդային մեծ արշավ է իրականացնում` զրո դրամով: Օրական հազարավորները «Երևան Սիթի» նշումով տոպրակներ են ձեռքներին տեղաշարժվում, ինչի դիմաց փոխարենը հմուտ բիզնեսմեն Ալեքսանյանը վճարի, դեռ 10 դրամ էլ իր խանութի անունը մակնշող տոպրակը ման տվողի ձեռքից է վերցնում:

Փաստացի, կառավարությունը Սամվել Ալեքսանյանին երկու տարի ժամանակ է տվել` կողմնորոշվելու, նոր հնարք մտածելու համար:

ArmԼife.am