Search
Close this search box.

ՔԿ-ն`պայմանագրային զինծառայողի մահվան մասին

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»: