Search
Close this search box.

Գեորգի Կուտոյանի մահվան օրը՝ նրա ատրճանակի վրա եղե՞լ է խլացուցիչ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը՝ նրա ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել, տեղեկությունն հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Նրա` Glock 34 տեսակի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով։ Դին հայտնաբերել է Կուտոյանի կինը։ Իրավապահ մարմինները դեպքի վայրում ավելի քան 30 փամփուշտի պարկուճ ու գնդակ են հայտնաբերել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Glock 34» տեսակի ատրճանակ։