Search
Close this search box.

Ձյուն է գալու, իսկ գիշերային ժամերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 22-ի, 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն: