Search
Close this search box.

Մահվան ելքով Երևանում. 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած Nissan Teana մակնիշի 50 RR 066 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ով, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Կայքի փոխանցմամբ՝ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։ Քննիչի հանձնրարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։