Search
Close this search box.

Սպորտային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Լիտվայում թեթևշարժիչային սպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու տղամարդ է մահացել՝ 30 և 65 տարեկան:

Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Լիտվայի ազգային ռադիոյին, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին:

Աղբյուրը մասնավորեցնում է, որ օդանավն ընկել է Կաունասի շրջանում՝ մասնավոր առանձնատներից մեկի բակում: Շրջանի բնակիչներից ոչ ոք չի տուժել:

Պարզվել է, որ զոհվածներից մեկը փորձառու օդաչու Վիտկորաս Ռոմանոսն է: Նրա հետ թռչելիս է եղել օդաչուական վարպետության դասեր ստացող տղամարդը: