Search
Close this search box.

Աշխարհաժողովի արտակարգ հանդիպում-հավաք Շիրակի թեմի առաջնորդարանում

Մարտի 13-ին Գյումրիում՝ Շիրակի թեմի առաջնորդարանում, կայացավ Աշխարհաժողովի արտակարգ հանդիպում-հավաքը։ Օրակարգը՝ ինքնակազմակերպման հրամայականն էր՝ ռազմական, տնտեսական և գաղափարա-քարոզչական մոբիլիզացիայի բաղադրիչներով։ Նախ, տեսակապի միջոցով, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և Մեղրիի փողքաղաքապետ Արմեն Սամվելյանը ներկայացրեցին սահմանում տիրող ռեալ պատկերը և առկա խնդիրները։

Հրայր Կոստանյանը ներկայացրեց աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների տրամաբանությունը և արտաքին սպառնալիքները։ Այնուհետև՝ Արամ Բաղյանը, Հրայր Մելքոնյանը և Զաքար Խոջաբաղյանը ներկայացրեցին ռազմական մոբիլիզացիայի և Ազգ-բանակ հայեցակարգի հնարավորությունները։

Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց նաև Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման ազգային՝ աշխարհաժողովային մոդելի ճանապարհային քարտեզ – առաջարկը։ Գործնական քննարկման արդյունքներն ամփոփվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից։

Շուտով կներկայացվի նաև Աշխարհաժողովի արտակարգ հանդիպմանը նվիրված ռեպորտաժը, գործնական քայլերի արդյունքները և կհրապարակվի աշխարհաժողովային մոդելի ճանապարհային քարտեզ – առաջարկը։

Աշխարհաժողովի մամլո ծառայություն