Search
Close this search box.

Բժիշկները ևս կհսկեն սահմանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը քննարկման է դրել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:

Առողջապահության նախարարությունը ուզում է, որ իր ներկայացուցիչները պետական սահմանի անցակետերում անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ hամաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնեն:

Սա արվելու է վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից ժամանող քաղաքացիների և բեռների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով՝ վարակիչ հիվանդությունների մուտքը Հայաստան կանխարգելելու համար»: